
Երևանի ՋԷԿ նոր էներգաբլոկի 2018 թ. արդիականացման ծրագրերի արժեքը կկազմի շուրջ 15 մլն դոլար: Երևանի ջերմային էլեկտրակայանի համակցված շոգեգազային ցիկլով աշխատող էներգաբլոկի կառուցման համար Ճապոնիայի կառավարությունը հատկացրել է ավելի քան 220 մլն դոլար:
Էներգաբլոկի կառուցման ծրագիրը, մասնավորապես՝ շինարարական աշխատանքները մեկնարկել են 2008 թ., ծրագրի իրականացումն ավարտվել է 2010 թ.: Նույն 2010 թ. ապրիլ ամսից այն գործարկվել է և միացվել ՀՀ էլեկտրաէներգետիկ համակարգին: Գևորգյանը նշեց, որ 8 տարիների աշխատանքի արդյունքում արտադրվել է շուրջ 12 միլիարդ կվ/ժ էլեկտրաէներգիա, էներգաբլոկի դրվածքային հզորությունը կազմում է 240 մեգավատտ:
Ճապոնական միջազգային համագործակցության գործակալության ֆինանսավորմամբ՝ էներգաբլոկի կառուցման ժամանակակից տեխնոլոգիական բոլոր լուծումներն են իրականացվել՝ և ավտոմատ կառավարման առումով, և տեխնոլոգիական բոլոր նոր ձեռքբերումների: Գևորգյանը նշեց, որ այս էներգաբլոկը էներգահամակարգի ջերմային կայանների մեջ համարվում է ամենաարդյունավետը, քանի որ կոմպենսացիոն ցիկլի ՕԳԳ-ն կազմում է շուրջ հիսուն տոկոս:
2018 թ. նախատեսվում է էներգաբլոկի կապիտալ նորոգման ընթացքում իրականացնել նաև գազատուրբինային տեղակայանքի «Հենիքսել 2» մոդեռնիզացիան, որը այդ գազատուրբինների համար վերջին ձեռքբերումներով՝ տեխնիկական նորամուծություններով է հագեցած: Դրա արդյունքում կլինի շուրջ 7 մՎտ հզորության ավելացում և 1 տոկոս ՕԳԳ ավելացում, այսինքն՝ ավելի շահավետ կլինի էներգաբլոկի աշխատանքը:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



