
ԱՄՆ-ը հայաստանցի գործարարներին արտոնյալ պայմաններ կտրամադրի որոշ արտադրատեսակների արտահանման համար:
Հարցը քննարկվել է Վաշինգտոնում կայացած ԱՄՆ-Հայաստան Առևտրի ու ներդրումների խորհրդի նիստի ընթացքում: Հայկական պատվիրակության ղեկավար, Հայաստանի տնտեսական զարգացման փոխնախարար Հովհաննես Ազիզյանի խոսքով, կողմերը քննարկել են նաև փոքր ու միջին արտահանողների համար փաստաթղթավորման գործընթացը դյուրացնելու հարցը:
«Վաշինգտոնում անցած հանդիպումը ցույց տվեց, որ թե Հայաստանում, թե Միացյալ Նահանգներում շահագրգռված են խորացնել տնտեսական գործընկերությունը: Խորացումը նշանակում է ոչ միայն առևտրաշրջանառության կամ ներդրումային որոշակի ակտիվության ապահովում, այլ նաև դիվերսիֆիկացում», - նշել է փոխնախարարը:
Հայկական կողմը հավաստիացրել է նաև, որ ԵԱՏՄ անդամակցությունը որևէ կերպ չի խոչընդոտում Երևանին ԱՄՆ-ի հետ տնտեսական գործակցության զարգացման հարցում:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



