jkjhkjhkj

24-03-2018 12:53 2530

finagent Reservoir

 

ՀՀ կառավարության և լեհական Simed Construction ընկերության միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել, որով կողմերը պետություն-մասնավոր ձևաչափով կզարգացնեն գործակցությունըջրամբարաշինության ոլորտում:

Անդրադառնալով ջրամբարաշինության ծրագրերում փոխգործակցության զարգացմանը՝ Simed Construction–ի նախագահ Բոգուսլավ Շիկորսկին այն հեռանկարային է համարել և նշել, որ ընկերությունը նախատեսում է կարճ ժամանակ անց՝ 2018 թվականի հունիսին, սկսել աշխատանքները: Նա տեղեկացրել է, որ մարտի 24-ին նախատեսում են այցելել Վեդի՝ ջրամբարի շինարարության ընթացքին ծանոթանալու և հետագա քայլերը քննարկելու համար:

«Շատ արդյունավետ է գործակցությունը Հայաստանի զարգացման հիմնադրամի հետ, և այն շարունակելու մեծ հնարավորություն ենք տեսնում՝ ինչպես ջրամբարների, այնպես էլ էներգետիկայի ոլորտներում»,- ասել է Շիկորսկին:

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է կանգնել յուրաքանչյուր ներդրողի, այդ թվում՝ Simed Construction ընկերության կողքին և աջակցել պետություն-մասնավոր ձևաչափով համատեղ ծրագրերի իրականացմանը:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր