jkjhkjhkj

26-03-2018 11:33 8654

fin trump

 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է երկրի բյուջեի ծախսերի մասով նախագծի փաստաթուղթը, որով Հայաստանի համար ֆինանսական աջակցություն չի նախատեսվում:

Հարևան Վրաստանը Միացյալ Նահանագներից $105 մլն-ի ֆինանսական աջակցություն կստանա: Ուկրաինային տրվող օգնությունը կկազմի $421 մլն:

Նշվում է , որ փաստաթուղթը միտված է աջակցելու ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը ստորագրած արևելաեվրոպական երկրներին՝ «նվազեցնելու համար դրանց խոցելիությունը ՌԴ-ի քաղաքական և տնտեսական ճնշումների նկատմամբ»:

Ավելի վաղ, ԱՄՆ ներկայացուցիչների պալատի 36 անդամ միացել էր Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնի՝ 2019 թվականին Արցախին և ՀՀ -ին $70 մլն-ի օգնության փաթեթ տրամադրելու կոչին: Հանձնախումբը կոչ էր արել նաև ռազմական օգնություն չտրամադրել Ադրբեջանին, և պատժամիջոցներ կիրառել երկրի նկատմամբ:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր