
Ֆրանսիական զարգացման գործակալությունը 10 մլն եվրո դրամաշնորհ կտրամադրի Արարատի և Արմավիրի մարզերում գյուղատնտեսական ծրագրերի իրականացման համար:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, գումարն ուղղվելու է կաթիլային ոռոգման համակարգերի և կարկտապաշտպան ցանցերի ներդրման, ինտենսիվ այգիների հիմնման, պտուղների վերամշակման ու հողերի կոնսոլիդացման ուղղությամբ կատարվող ծրագրերի իրագործմանը: Այս ծրագրի միջոցով Արարատի մարզում կառուցվող Վեդու ջրամբարին հարակից համայնքների հողերը կխոշորացվեն և կաթիլային ոռոգման համակարգեր կներդրվեն:
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտը նշել է, որ նմանօրինակ աշխատաժողովներն առավել կամրապնդեն երկրների միջև կապն ու ոլորտի տարբեր ներկայացուցիչների համար փորձի փոխանակման հարթակ կդառնան:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



