jkjhkjhkj

05-04-2018 15:52 4560

sali fin

 

Կառավարությունը բավարարեց «ԶԵՆՆԻ» ընկերության կաշվի, մորթու և այլ նյութերի ներմուծման մաքսային արտոնության տրամադրման վերաբերյալ հայտը: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշեց, որ «ԶԵՆՆԻ» ընկերությունը, որը Հայաստանում հանդես է գալիս հայկական կոշիկի և աքսեսուարների SALI ապրանքանիշով, ներկայացրել էր 69.6 մլն դրամ ընդհանուր արժեքով հումքի ներմուծման մաքսատուրքերից ընկերությանը ազատելու դիմում։ Խոսքը հիմնականում Չինաստանից ներմուծվող խոշոր եղջերավոր անասունների կաշվի (42,7 մլն դրամ), ինչպես նաև Թուրքիայից ներմուծվող կաշվի ու մորթու և Իտալիայից ներմուծվող ներկերի ու լաքերի մասին է։

«Կոշկի և աքսեսուարների «ԶԵՆՆԻ» ընկերությունը հիմնադրվել է 1991 թ. օգոստոսին: Լինելով տեղական արտադրող` ֆաբրիկան ներկայացնում է միայն բնական կաշվից բարձրորակ տեսականի։ Այն 6 խանութ ունի Հայաստանում, մեկն էլ՝ Ռուսաստանում»,- ասաց Կարայանը՝ ավելացնելով, որ նոր ներդրումների արդյունքում կստեղծվի 10 նոր աշխատատեղ:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր