jkjhkjhkj

09-04-2018 17:39 3900

M 1sjihcjicjkjk

 

Այսուհետև Հայաստանում հնարավոր կլինի սովորական բջջային հեռախոսով նույնականացնել և էլեկտրոնային ստորագրություն տեղադրել ինչպես հանրային, այնպես էլ մասնավոր ընկերությունների կողմից մատուցվող առցանց ծառայությունների դիմաց:

Պիլոտային նախագիծը մշակել է Հայաստանում բջջային մարկետինգի և էլեկտրոնային առևտրի ոլորտի ծառայություններ մատուցող առաջատար ընկերություններից մեկը`«Nikita Mobile» ընկերությունը:

Ընկերությունը ներկայացրել է հավելվածը և համագործակցության հուշագիր է ստորագրել Հայաստանում էլեկտրոնային կառավարման նախագծի համակարգող EKENG ընկերության, ինչպես նաև Վեոն Արմենիա և Յուքոմ հեռահաղորդակցության ընկերությունների հետ:

Ծրագրի մեկնարկը հիմնված է կառավարության որոշման վրա, որն առցանց ծառայություններ մատուցող բոլոր պետական և մասնավոր ձեռնարկություններին պարտավորում է ապրիլի 1-ից քաղաքացիներին սպասարկել ID քարտերի կամ բջջային ID միջոցով:

Բջջային ID տեխնոլոգիան թույլ է տալիս կատարել անձի էլեկտրոնային նույնականացում` էլեկտրոնային ծառայություններ ստանալու համար: Տեխնոլոգիայի էությունը նախատեսվում է, որ քաղաքացու էլեկտրոնային թվային ստորագրությունը (անձնական բանալին) գրանցվում է նոր սերնդի SIM քարտի - USIM քարտի վրա: Այդ քարտը կապված կլինի Սերթիֆիկացման կենտրոնի հետ, որը Հայաստանում ներկայացնում է էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակը`EKENG ընկերությունը: Բջջային ID գործում է երկու փին-ծածկագրով, որից առաջինը նախատեսված է նույնականացման, իսկ երկրորդը`էլեկտրոնային ստորագրության համար: Հավելվբածն իրենց բջջային հեռախոսների վրա կարող են ակտիվացնել կարող են ինչպես ընկերության մասնագետները, այնպես էլ բաժանորդը - www.mobileid.am կայքում: Հատկանշական է, որ հավելվածն աշխատում է ցանկացած, նույնիսկ Android- ի և iOS համակարգերում չաշխատող հեռախոսի վրա:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր