
Սպառողական վարկերը տրամադրվում են փաստաթղթավորված կամ վերլուծությամբ հիմնավորված կայուն եկամուտ ունեցող ռեզիդենտ ֆիզիկական անձանց՝ անձնական, ընտանեկան, տնային կամ այլ օգտագործման համար նախատեսված ապրանքների, տրանսպորտային միջոցների ձեռք բերման, ծառայություններից օգտվելու և սպառողական այլ նպատակների համար:
Վարկը տրամադրվում է առանց գրավային ապահովվածության՝ երաշխավորությամբ կամ ֆինանսական հոսքի հիման վրա:
Վարկի գումարը 500,000 ՀՀ դրամը չգերազանցելու դեպքում կայուն եկամուտ ունեցող ֆիզիկական անձանց վարկի տրամադրում առանց եկամուտը հաստատող փաստաթղթի:
• Արժույթը - ՀՀ դրամ
• Վարկի նվազագույն ժամկետը - 9 ամիս
• Վարկի առավելագույն ժամկետը - 36 ամիս
• Վարկի նվազագույն գումարը - 50,000 ՀՀ դրամ
• Վարկի առավելագույն գումարը – 2,000,000 ՀՀ դրամ
• Վարկի տարեկան տոկոսադրույքը.
· 9-ից 11 ամիս ժամկետի դեպքում - 13.9%
· 12-ից 23 ամիս ժամկետի դեպքում - 15.9%
· 24 ամիս և ավելի ժամկետի դեպքում - 18.5%
• Վարկի մարումները – ամսական հավասարաչափ
• Վարկի ապահովման միջոց - առավելագույնը 3 անձի երաշխավորություն կամ առանց երաշխավորության` վարկառուի ֆինանսական հոսքի հիման վրա
• Առանց երաշխավորության` վարկառուի ֆինանսական հոսքի հիման վրա կարող է տրամադրվել առավելագույնը 500,000 ՀՀ դրամ:
• Տոկոսագումարի հաշվարկ – օրական` վարկի նվազող մնացորդի նկատմամբ
ՄԱՆՐԱՄԱՍՆ՝ https://www.acba.
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



