
Ռուսասկան «ՎՏԲ»-ն խմբի ստորաբաժանումները տեղափոխում է «Կորպորատիվ բիզնեսի պորտալ» միասնական տեղեկատվական հարթակ:
Ծրագիրը ենթադրում է կորպորատիվ բիզնեսի call centre-ի համար գործիքների ներդրում: Հնարավորություն է ստեղծվելու, որպեսզի խմբի աշխատակիցները և հարթակը խաչաձև ֆունկցիոնալ փոխագործակցեն: Այն նաև ենթադրում է տեղեկատվության մշակման համար ինտելեկտուալ ալգորիթմների կիրառում:
Ծրագիրը նպատակ ունի բարձրացնել խմբի գնային առաջարկի մրցունակությունը և ապահովել հաճախորդի պորտֆելի ձևավորումը, որը մատչելի է բոլոր համակարգերի և սպասարկման ալիքների համար:
Ծրագրում ստեղծվելու է նաև վերլուծական մեխանիզմ, որը թույլ կտա օպտիմիզացնել ընկերություն-հաճախորդների հետ աշխատանքը:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



