Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աջակցությամբ Շուշիում տեղի է ունեցել հայկական դրամի թանգարանի բացման հանդիսավոր արարողություն:
Թանգարանի հանդիսավոր բացմանը մասնակցող ԱՀ նախագահ Բակո Սահակյանը և ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել են ցուցադրված նմուշներին:
Շուշիի դրամի թանգարանում ցուցադրության է դրված հին հայկական՝ Ծոփքի հայոց թագավորության, Արտաշեսյան տոհմի՝ Տիգրան Մեծի, Արտավազդ 2-րդի, Կիլիկյան Հայաստանի, ռուսական կայսրության և ԽՍՀՄ ժամանակաշրջանների մետաղադրամներ ու թղթադրամներ:
Թանգարանում առանձնահատուկ տեղ է հատկացված Արցախին նվիրված ցուցադրությանը, որում ներկայացված են Տիգրանակերտ քաղաքից հայտնաբերված մետաղադրամներ, Շուշի քաղաքում 18-րդ դարի վերջին և 19-րդ դարի սկզբին գործած դրամահատարանում հատված արծաթե մետաղադրամներ, ինչպես նաև ՀՀ Կենտրոնական բանկի կողմից տարբեր տարիների թողարկված հուշադրամներ՝ նվիրված Արցախին:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով


