jkjhkjhkj

15-05-2018 11:22 6765

IMG 1234

Բիզնես Արմենիայի գործադիր խորհուրդն այսօրվա նիստում ամփոփել է հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանի՝ 1 տարվա պաշտոնավարման շրջանում գրանցված արդյունքները։

Բիզնես Արմենիան 2017-ի համար սահմանված բոլոր ցուցանիշերը գերազանցել է, իսկ 2018 թվականին ավելի մեծ թիրախներ են սահմանված. 46.8 միլիոն դոլարի ներդրումներ և 7.9 մլրդ դրամի արտահանում:

«Այս տարվա համար մեր նախանշած թիրախները կապահովվեն, քանի որ առաջին 4 ամսում արդեն ներդրումների, վերաներդրումների, արտահանման և արտադրության ծրագրեր են մեկնարկել, չհաշված միջազգային էքսպոները, որոնց մասնակցության համար աջակցում ենք հայկական արտադրողներին։ Տարվա մնացած ամիսներին նույնպես աշխատանքային խիտ գրաֆիկ է սահմանված»,- նշել է Բիզնես Արմենիայի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։

Այս տարի Բիզնես Արմենիայի աջակցությամբ մեկնարկած խոշոր ծրագրերից են.

• լեհական SIMED Group ընկերությունների խմբի ջրամբարաշինության նախագիծը,

• հայոց արքաների կերպարներով թեմատիկ hուշանվերների արտադրությունը,

• հանքային ջրերի շշալցման ու արտադրության նոր գործարան հիմնելու՝ չինական «Նյու Յիդա» ընկերության նախագիծը,

• «FMD K&L Europe» ընկերության կողմից Հայաստանում տարածաշրջանի ամենախոշոր բիոտեխնոլոգիական պարկի բացումը,

• Գյումրիի ՏՏ ընկերություններին օտարերկրյա կազմակերպություններից պատվերների ներգրավումը (Malia Group, Blue Idea)։

Բացի այդ, տարվա առաջին եռամսյակում ավելի քան 60 արտադրողներ մասնակցել են միջազգային ցուցահանդեսների և արտահանման պայմանագրեր կնքել։

Մի շարք նախագծեր բանակցությունների փուլում են։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր