Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում մայիսի 21-ից մինչև 25-ը ներառյալ ծավալն աճել է 6,6%-ով` նախորդ շաբաթվա 4,6 անգամ աճից հետոլ: Դրան զուգընթաց, ներբանկային շուկայում դոլարային գործարքների աճը փոխարինվել է անկման միտումով, իսկ եվրոյով գործարքների անկումը փոխարինվել է աճով, ինչի ֆոնին կտրուկ աշխուժացել է ռուբլու վաճառքը, իսկ գնման դինամիկայում աճը փոխարինվել է անկմամբ:
Արտարժույթի բորսայական հարթակը տարեսկզբից ի վեր դատարկ է:
Արդյունքում, հաշվետու շաբաթվա ընթացքում դրամը դոլարի նկատմամբ ավելի է արժեվորվել` 483,3-ից մինչև 483դրամ/1դոլար, շարունակելով եվրոյի նկատմամբ արժեվորումը` 570-ից մինչև 566 դրամ/1եվրո, արժեզրկվելով ռուբլու նկատմամբ 7,8-ից մինչև 7,9 դրամ/1ռուբլի: 2017 թվականի մայիսի 25-ի դրությամբ դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ կազմել էր 482 դրամ/1դոլար, եվրոյի նկատմամբ` 536 դրամ/1եվրո, իսկ ռուբլու նկատմամբ` 8,6 դրամ/1ռուբլի, ինչը ներկա փոխարժեքներիի համեմատ ցույց է տալիս դոլարի և եվրոյի նկատմամբ դրամի տարեկան արժեզրկում` ռուբլու նկատմամբ արժեվորման պայմաններում:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով


