jkjhkjhkj

29-05-2018 14:13 3287

IMG 1394

 

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի խոսքով, զսպող հարկաբյուջետային քաղաքականության շնորհիվ պետական պարտքը կայունացել է:

Նրա պնդմամբ` պետական պարտքն այս պահին կազմում է 6.8 միլիարդ դոլար, որից 4 միլիարդից ավելին արտաքին պարտքն է: «Ընդհանուր պարտքի մակարդակը 58.8 տոկոսն է ՀՆԱ-ի, դինամիկայի մեջ որոշակի աճ ունի: Դրանով է պայմանավորված այն հարկաբյուջետային քաղաքականությունը, որը նպատակ է հետապնդում պարտքը կայունացնել»,-ասաց Ատոմ Ջանջուղազյանը:

Անդրադառնալով արտաքին պետական պարտքի կառավարելիության հարցին, նա նկատեց, որ պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը, եթե ցածր է 50 տոկոսից, գնահատվում է կառավարելի, Հայաստանի դեպքում նախորդ տարի այն կազմել է 47.5 տոկոս: «Հաջորդը պետական պարտքի զուտ ներկա արժեք-ՀՆԱ հարաբերակցությունն է, այդ տեսակետից Հայաստանն այս ցուցանիշի համար 40.9 տոկոս մեծություն է ունեցել 2017-ին, ինչը շարունակում է Հայաստանին դասակարգել նվազ պարտքի բեռ ունեցող երկիր»,-հավելեց նախարարը:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր