jkjhkjhkj

30-05-2018 12:31 4437

IMG 1407

 

Բենզինի գինը Հայաստանում կշարունակի աճել, թեև նոր կտրուկ աճ չի ակնկալվում: Վերջին ամսում բենզինի գները միջին հաշվով աճել են 6-8%, 480 դրամ մեկ լիտր A95-ի համար:

Ըստ ռուսական ԶԼՄ-ների, բենզինի գները Ռուսաստանում շաբաթվա ընթացքում, մայիսի 21-27-ը աճել են 88-90 կոպեկով: Ընդ որում, AИ92 բենզինի գինն ավելացել է 90 կոպեկով, մինչև 42.21 ռուբլի մեկ լիտրի համար, իսկ AИ95-ի գինը`88 կոպեկով, մինչև 45,5 ռուբլի: Այսինքն, գինը բարձրացել է ընդամենը 1,5-2%:

Ըստ ArmRating-ի տնտեսական փորձագետների` գների աճը պայմանավորված կլինի ոչ միայն Ռուսաստանում տեղի ունեցող աճով, այլ նաև այն հանգամանքով, որ բենզինի մատակարարումը Հայաստան աշխարհագրորեն դիվերսիֆիկացված չէ և մատակարարվում է բացառապես մեկ երկրից, «Ռոսնեֆտ» ընկերության միջոցով, որն օպերատոր է հանդիսանում 2013 թվականի միջկառավարական համաձայնագրով: Ընթացիկ տարում «Ռոսնեֆտ»-ը Հայաստանին մատակարարել է 210 հազար տոննա նավթամթերք, 175 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր գումարով:

Ավելին, գների աճը պայմանավորված է ևս մեկ այլ կարևոր գործոնով, ներքին շուկայում առկա մենաշնորհներով կամ ոչ ֆորմալ քվոտաներով, որոնք «տեղաբաշխված» են երկու հիմնական միջնորդ նավթաթրեյդերական ընկերությունների` մոնոպոլիստների միջև:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր