
Հունիսի կեսերին հայկական պատվիրակությունը մեկնելու է Թեհրան՝ Հայաստան իրանական գազի ներկրման ծավալների ավելացման և սակագների շուրջ բանակցությունների նպատակով: Այս մասին հայտնում է իրանական IRNA պետական գործակալությունը:
Նշվում է, որ հայկական կողմը մտադիր է իրանական գազի ներմուծումը 1 մլն խմ-ից հասցնել 1,6 մլն խմ-ի:
Իրանի ազգային գազային ընկերության միջազգային հարցերով բաժնի տնօրեն Բեհզադ Բաբազադեն հայտնել է, որ Երևանի ջերմային էլեկտրակայանն ավելի շատ իրանական գազի անհրաժեշտություն ունի: Նա հավելել է, որ գազը մատակարարվելու է հայկական կողմի արտադրած էլէներգիայի դիմաց:
Բաբազադեն հավաստել է նաև, որ ՀՀ-Իրան խողովակաշարն ունակ է ՀՀ-ին ավելի մեծ ծավալով գազ մատակարարել:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



