
ՄԻԱԺԱՄԱՆԱԿ ԿՍԿՍՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր Ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում պատասխանել է քաղաքացիների կողմից հնչեցված կարևորագույն հարցերին:
Վարչապետը նշել է , որ արդեն իսկ կառավարության նիստի ժամանակ որոշում է կայացվել ՀՀ քաղաքացիների վարկերի տույժ-տուգանքների զրոյացման մասին և հստակեցրել , որ Բանկերի հետ բանակցությունների մեջ են և օրենքներ կընդունվեն, բոլոր տույժ-տուգանքների զրոյացման վերաբերյալ, իսկ դրա արդյունքում կստացվի այն, որ բանկի և վարկառուի հարաբերությունները կվերադառնան զրոյական մակարդակի, այսինքն, վարկառուի վարկ վերցնելուց հետո նեգատիվ երևույթները կզրոյանան և կսկսվեն, (ոչ միանգամից, այլ փուլային տարբերակով) վարկային պատմությունների մաքրման գործընթացներ:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով




Մեկնաբանություն