jkjhkjhkj

21-06-2018 12:45 10539

35922310 1763749257051302 3643422582557900800 n

 

Varkov.am վարկային միջնորդ հանդիսացող ընկերության՝ Երևանի Մաշտոցի պողոտայում գտնվող շենքի նկուղային հարկի գրասենյակում, գրեթե միշտ, վիճաբանություն է։ Ամեն 20 րոպեն մեկ գրասենյակ են այցելում տարբեր քաղաքացիներ՝ իրենց հասանելիք գումարի պահանջով։

Hetq.am-ի համաձայն, varkov.am ընկերությունը միջնորդում է, որ վարկային վատ պատմություն ունեցող անձիք բանկերում կենցաղային տեխնիկայի կամ շինանյութի ապառիկ ձևակերպեն, որից հետո քաղաքացիներից վերցնում է նրանց պատկանող ապրանքը՝ խոստանալով դրա դիմաց վճարել տվյալ ապրանքի գնի 65 տոկոսը՝ կանխիկ գումարի տեսքով։ Մնացած 35 տոկոսը varkov.am-ը հաշվում է՝ որպես միջնորդավճար։

Ապրանքի գումարը, սակայն, սահմանված ժամկետներում ընկերությունը մարդկանց չի վճարում։ Այսպիսով՝ քաղաքացիները բանկի հետ կնքում են պայմանագիր, պարտավորվում վճարել վերցված ապրանքի ապառիկը՝ չտիրապետելով ոչ ապրանքին, ոչ էլ դրա 65 տոկոս կանխիկ գումարին։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր