jkjhkjhkj

21-06-2018 12:48 7123

IMG 1549

 

Կառավարությունն ուժը կորցրած ճանաչեց «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ բաժնետոմսերով հավաստված իրավունքները «Տաշիր-Կապիտալ» ընկերությանը հավատարմագրային կառավարման հանձնելու մասին որոշումը:

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը նշեց, որ պայմանագրի խմբագրված տարբերակը հիմնադրի (ի դեմ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության) և հավատարմագրային կառավարչի միջև չի ստորագրվել և այն ուժի մեջ չի մտել, քանի որ հիմնադիրն այլևս մտադիր չէ շարունակել աշխատանքները` ԲԷՑ-ի բաժնետոմսերով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարչին կառավարման հանձնելու գործընթացը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով սկսելու և իրականացնելու ուղղությամբ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել էր, որ Էներգետիկ ոլորտի 2 հիմնական ցանցերը չպետք է լինեն նույն սեփականատիրոջ սեփականության ներքո: Նա նշել է, որ կառավարությունն առաջիկայում շատ արագ որոշում կկայացնի ԲԷՑ-երի կառավարման մեթոդի մասին:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր