
Հայաստանում ՓՄՁ-ների շրջանառությունը 2017 թվականին աճել է 14.2%, հասնելով 1920.3 մլրդ դրամի, կամ ՀՆԱ-ի 34.4%-ին: Այս մասին է ասվում Գործարարության աջակցման գրասենյակի ամենամյա հետազոտության մեջ, որը ֆինանսավորվում է ՎԶԵԲ կողմից («ՓՄՁ-դերը Հայաստանի տնտեսությունում»):
Աղբյուրի համաձայն, ակտիվ հարկ վճարողների կառուցվածքում ՓՄՁ-ների տեսակարար կշիռը կազմել է 77% կամ 82 209 ընկերություն: Ընդ որում, հարկատուի ընդհանուր թվում ակտիվ ընկերությունների թիվը հասել է 59,2%, կամ 106,596-ի, տարեկան կտրվածքով ավելանալով 5593 ընկերությոնով:
Հայաստանում ՓՄՁ-ներն ապահովել են 246 702 աշխատատեղ, ինչը 8 391 աշխատատեղով ավելի քան մեկ տարի առաջ: Այլ կերպ ասած, ՓՄՁ-ների տեսակարար կշիռն աշխատատեղերի ընդհանուր թվաքանակում կազմել է 30.3% (առանց աշխատատեղերի պետական մարմիններում):
Սակայն, ՓՄՁ կառուցվածքը և աշխարհագրությունը դեռևս անփոփոխ է: Նրանց հիմնական գործունեությունը մանրածախ և մեծածախ առևտուրն է (57%), մինչդեռ զբաղվածության մասնաբաժինը սպասարկման ոլորտում աճել է`17% -ից 21%: Մասնավորապես, գրանցված աշխատողների թիվն առևտրի ոլորտում հասել 46,954-ի (տարեկան աճը`1311), որից 95 տոկոսը`միկրո-բիզնեսում: Գյուղատնտեսության ոլորտում զբաղված ՓՄՁ-ների թիվն աճել է 84.8%, պահպանման և փոխադրման ոլորտում` 67.7%, մշակույթի, զվարճությունների և հանգստի ոլորտում`22.3%: ՓՄՁ սուբյեկտների ճնշող մեծամասնությունը (52.8%) գտնվում է Երևանում, 8% -ը, Կոտայքում, 6.8% - Արմավիրում, 5.3% -ը`Արարատում:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



