Մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը երթևեկության կանոնները խախտած վարորդների նկատմամբ համաներում իրականացնելու մասին նախագծով համաներում կտարածվի նաև տուգանքները վճարած վարորդների վրա: Հարցը քննարկվել է ԱԺ նիստում:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արթուր Հովհանիսյանի խոսքով, տուգանքները վճարած վարորդները համաներման արդյունքում այլևս չեն համարվի խախտում կատարած:
«Այսինքն այն ռեժիմը, ով մեկ տարվա ընթացքում խախտում է անում, և այդ կրկնակիությունը բարդացնող հանգամանքների է բերում, այս ակտով դա թուլացնում ենք», - ասել է Արթուր Հովհանիսյանը:
Նախագիծն ընդունվել է երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ՝ 68 կողմ, 1 դեմ, 2 ձեռնպահ ձայներով:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով


