jkjhkjhkj

12-07-2018 14:11 4173

IMG 1998

 

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հանդես է եկել «Գազպրոմ Արմենիա»-ին պատկանող ընկերություններում հարկային պարտավորություններից խուսափելու վերաբերյալ ՊԵԿ հաղորդագրության առնչությամբ պարզաբանմամբ:

Ընկերությունից հայտնում են` ՊԵԿ հաղորդագրության մեջ թվարկված ընկերություններից «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ դուստր ընկերություն է հանդիսանում միայն «Ավտոգազ» ՍՊԸ-ն: Այդ ընկերությունում հարկային ստուգումներն իրականացվել են ստուգումների տարեկան ծրագրով՝ դրանից բխող գործողություններով։

Թվարկված մնացած ՍՊԸ-ները «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ որևէ առնչություն չունեն։

ՀՀ Պետեկամուտների կոմիտեն նախօրեին հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին պատկանող «Ավոտգազ» ՍՊ ընկերությունում, ինչպես նաև «Ավտոստոպ», «ԳԱՕՄ Գրուպ», «Գազ Գրուպ», «Արզնի Գազ», «Ֆակել Գազ» և «Նախշին» ՍՊ ընկերություններում կատարված չափագրումների արդյունքում պարզվել է, որ այդ ընկերությունները 2016-2018 թվականների ընթացքում ցույց են տվել պակաս իրացված գազի ծավալներ, ինչի հետևանքով խուսափել են համապատասխանաբար 58.700.000, 14.900.000, 168.400.000, 79.400.000, 53.000.000, 25.700.000 և 349.500.000 ՀՀ դրամի չափով հարկ վճարելուց:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր