jkjhkjhkj

16-07-2018 17:49 5194

IMG 2039

 

Երևանում և մարզերում տրանսպորտային միջոցների տեխզննություն իրականացնող ընկերությունների կողմից 2015-2018 թվականներին պետական բյուջեից հափշտակվել է ավելի քան 2 մլրդ դրամ:

Ըստ ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության` նշված ժամանակահատվածում ընկերությունները, օգտագործելով տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության տված տրանսպորտային միջոցների տեխզննություն իրականացնելու թույլտվությունը, մեքենաները, փաստացի տեխզննման չեն ենթարկել. ապօրինի վարձատրվող գործակալների միջոցով կազմակերպել են նման ծառայություններ մատուցելու վերաբերյալ տեխզննության կայան ներկայացվող կտրոններ կազմելու և կքնելու գործընթաց՝ այդ մասին փաստող կտրոն ստանալու համար նախատեսված 5500-10.500-ական դրամները հափշտակելու դիտավարությամբ:

Ընկերությունները կազմված փաստաթղթերը ներկայացրել են ֆինանսների նախարարությանը և չկատարած աշխատանքի դիմաց պետական բյուջեից հափշտակել առանձնապես խոշոր չափերի գումար: Հանգամանքները պարզվում են:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր