Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը տարածել է հայտարարություն՝ «Արմենիան Քափր Փրոգրամ» ՓԲԸ կողմից պղնձաձուլարանի կառուցման ծրագրի վերաբերյալ:
Համաձայն այդ հայտարարության, «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ի կողմից կառավարությանն է ներկայացվել նոր ծրագիր։ Նախագծով նախատեսվում է կառուցել տարածաշրջանի ամենախոշոր պղնձաձուլարաններից մեկը։
Հաշվի առնելով բնապահպանության ոլորտում առկա լրջագույն խնդիրները և կառավարության նախկինում արձանագրած դիրքորոշումները՝ այս ծրագրին աջակցեության հնարավորությունը կարող է դիտարկվել հետևյալ երկու առանցքային հարցերը հստակեցնելուց հետո միայն.
1. Արդյոք կարողանալու՞ է ընկերությունը լավագույն փորձի հիման վրա հոգալ շրջակա միջավայրի վրա ազդեցությունը նվազագույնի հասցնելու հարցը և ապահովել արդյունաբերական թափոնները Հայաստանից դուրս բերելու կամ դրանցից այլ արտադրանք ստանալու խնդիրը:
2. Արդյոք այս գործարանի համար ռեսուրսներ մատակարարող հանքերը կարո՞ղ են ապահովել հումքի անհրաժեշտ ծավալներն՝ առանց հանքերի գերշահագործման:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով


