jkjhkjhkj

23-07-2018 12:04 5787

IMG 2089

 

ՀՀ արտաքին առևտրի ազգային «մեկ պատուհան» պորտալում 2017 թվականի մայիսից գործարկված «Ռիսկերի կառավարում» համակարգում Պետեկամուտների կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչությունը նախագծել է նաև մտավոր սեփականության օբյեկտների պաշտպանությանն ուղղված և դրանց նկատմամբ ավտոմատացված ծրագրային հսկողության ապահովման միջոց՝ համապատասխան նորարարական մոտեցումների և ծրագրային լուծումների կիրառման շնորհիվ:

Ծրագրային ապահովման կիրառման արդյունքում հնարավորություն է ստեղծվել իրականացնել մտավոր սեփականության իրավունքի պաշտպանություն՝ Համաշխարհային մաքսային կազմակերպության «Մաքսային ռիսկերի կառավարման կոմպենդիումի», Համաշխարհային մաքսային կազմակերպության և Առևտրի համաշխարհային կազմակերպության՝ մտավոր սեփականության պաշտպանությանը վերաբերող դրույթներին ու սկզբունքներին համապատասխան, նաև Մաքսային կարգավորման մասին ՀՀ օրենքի 42-րդ գլխի և ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 124-րդ հոդվածի համաձայն, որոնք ուղղված են ազատ առևտրում ազնիվ մրցակցության խթանմանը և մտավոր սեփականության իրավատեր հանդիսացող սուբյեկտների իրավունքների պաշտպանությանը:

Այդ ծրագրային հնարավորությունը փորձարկվել է համապատասխան թեստային միջավայրում և ներկայումս արդեն իսկ ներդրվել և կիրառվում է «Ռիսկերի կառավարում» համակարգում՝ համապատասխան ռիսկերի պրոֆիլների ներդրմամբ: Այդ մոտեցումը հնարավորություն է ստեղծել մտավոր սեփականության օբյկեկտների արդյունավետ պաշտպանության՝ թիրախավորման սկզբունքի և ընտրողականության չափանիշների հիման վրա մշակված պրոֆիլների ներդրման և հետադարձ կապի ապահովման միջոցով, որի արդյունքում հնարավոր է դարձել իրականացնել համապատասխան հսկողություն՝ պաշտպանելով ՀՀ ԱՏԳ իրականացնողների մտավոր սեփականության իրավունքներն ու շահերը:

Հաշվի առնելով ստեղծված ծրագրային հնարավորությունը և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից մտավոր սեփականության իրավունքի 100%-անոց պաշտպանության նպատակը՝ ՊԵԿ-ը հորդորում է ԱՏԳ իրականացնողներին համագործակցել ՀՀ ՊԵԿ համապատասխան ստորաբաժանման հետ՝ իրենց մտավոր սեփականության օբյեկտների գրանցման միջոցով՝ դրանց պաշտպանության ապահովման համար:

Այդ նպատակով ՀՀ օրենսդրությամբ նախատեսված է իրավատիրոջ կողմից ՀՀ ՊԵԿ համապատասխան դիմումի ներկայացում՝ մտավոր սեփականության օբյեկտի գրանցման և ցանկացած մաքսային ընթացակարգով այդ ապրանքների բացթողումը կասեցնելու խնդրանքով:

ՀՀ ՊԵԿ-ն ակնկալում է վերոնշյալ գործառույթի ապահովման նպատակով ԱՏԳ իրականացնողների սերտ համագործակցությունը և իրենց իսկ իրավունքների պաշտպանության գործընթացին աջակցությունը:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր