jkjhkjhkj

27-07-2018 12:34 3846

IMG 2134

 

Ֆինանսների նախարարությունում սկսվել են ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները, որոնց մասնակցում են պետական տարբեր մարմինների ներկայացուցիչներ։

Նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, քննարկումները վերաբերում են ոլորտային հարցերին (ներառյալ բյուջեին ուղղակիորեն չառնչվող՝ պետական մասնակցությամբ ընկերությունները, պետության հիմնադրած ՊՈԱԿ-ները, ծրագրերի իրականացման գրասենյակները, հիմնադրամները և այլն), որոնց ընթացքում առանձնացվում են նաև ՀՀ վարչապետին ներկայացվող խնդիրները:

Շեշտը դրվում է ծախսերի նպատակային ուղղվածության վրա՝ հանրությանը մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու համար:

ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը հայտնել է, որ 2019 թվականից ծրագրային բյուջետավորման ձևաչափին անցումը ենթադրում է, որ, ծախսվող ֆինանսական միջոցներից զատ, առավել կարևորվելու են դրանց դիմաց ստացվող արդյունքները:

Կ. Բրուտյանն ընդգծել է, որ անկախ ֆինանսական միջոցների չափից՝ պետք է ապահովել բյուջետային ծրագրերի և հանրային կազմակերպությունների գործունեության արդյունավետությունը, նաև հանրային ռեսուրսների խնայողաբար օգտագործումը՝ մեղմելով տարատեսակ ռիսկերը:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր