Հայէկոնոմբանկը իջեցրել է հիփոթեքային վարկերի պայմանները: Մասնավորապես`
- Բնակելի անշարժ գույքի ձեռքբերման նպատակով դրամային վարկերը տրամադրվում են 9,8-10,3% տարեկան տոկոսադրույքով՝ առավելագույն 25 000 000 դրամ գումարի չափով,
- Բնակելի անշարժ գույքի վերանորոգման կամ կառուցապատման նպատակով տրամադրվող ՀՀ դրամային վարկերը տրամադրվում են 10,8-11,3% տարեկան տոկոսադրույքով՝ առավելագույն 25 000 000 դրամ գումարի չափով,
- «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի շրջանակում հիփոթեքային վարկը տրամադրվում է 2,8-3,3% տարեկան տոկոսադրույքով մարզերում և 4,8-5,3% տարեկան տոկոսադրույքով՝ Երևանում:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով


