ՎՏԲ-Հայաստան Բանկն որոշում է ընդունել զգալիորեն նվազեցնել ՀՀ դրամով հիփոթեքային վարկերի տարեկան տոկոսադրույքները:
2018 թվականի օգոստոսի 1-ից ՎՏԲ-Հայաստան Բանկում կարելի է ձևակերպել անշարժ գույքի ձեռքբերման կամ կառուցման/վերանորոգման նպատակներով ՀՀ դրամով հիփոթեքային վարկ 2%-ով իջեցված տոկոսադրույքով՝ սկսած 10,4%-ից: Գործում է նաև սկզբնական վճարի լավագույն պայմանը շուկայում՝ սկսած 3%-ից:
ՎՏԲ-Հայաստան Բանկում կարելի է ձևակերպել վարկ նաև "Բնակարան երիտասարդներին" հիփոթեքային վարկավորման ծրագրով, որի շրջանակներում ՀՀ մարզերից հաճախորդների համար տոկոսադրույքը սկսվում է 3.5%-ից, իսկ Երևան քաղաքից հաճախորդների համար՝ 5.5%-ից:
ՎՏԲ-Հայաստան Բանկի հիփոթեքային վարկը տրամադրվում է ՀՀ քաղաքացիներին և ռեզիդենտներին։ Վարկառուն վարկը ստանալու պահին պետք է լինի նվազագույնը 21 տարեկան, իսկ վարկի մարման պահին նրա տարիքը չպետք է գերազանցի թոշակի անցնելու տարիքը:
ՎՏԲ-Հայաստան Բանկում հիփոթեքային վարկ ստանալու համար պահանջվում է փաստաթղթերի նվազագույն փաթեթ։ Վարկի տրամադրման մասին նախնական որոշումը կայացվում է 2 աշխատանքային օրում:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով


