Հայաստանի մետաղագործական արդյունաբերությունը 2018 թվականի առաջին կիսամյակում արձանագրել է 15.3% անկում, նախորդ տարվա նույն ժամանակի 7.1% աճի համեմատ:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, առաջին կիսամյակում ֆերրոմոլիբդենի արտադրությունը Հայաստանում աճել է 2,4%, կազմելով 3530 տոննա, նախորդ տարվա աճը`19%: Միայն հունիսին արտադրվել է 598 հազար տոննա ֆերրոմոլիբդեն, ինչը 11,8% զիջում է մայիսի ծավալներին:
Առաջին կիսամյակում մոլիբդենի խտանյութի արտադրությունը կրճատվել է 3%, մինչև 5447 տոննա, նախորդ տարվա աճը`6,9%: Միայն հունիսին արտադրությունը նվազել է 0,3%, մինչև 875 տոննա:
Պղնձի խտանյութի արտադրությունը ամսական կտրվածքով աճել է 1,1%, մինչև 28,5 հազար տոննա: Ցինկի խտանյութի արտադրությունն աճել է 30,7%, մինչև 5973 տոննա, նախորդ տարվա աճը`29,5%: Հունիսին ցինկի խտանյութի արտադրության ծավալն աճել է 46%, մինչև 1,162 տոննա:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով


