Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանն հանդիպել է Արցախում գործունեություն իրականացնող առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների ներկայացուցիչներին։
Գրիգորի Մարտիրոսյանը կարևորել է ֆինանսական ոլորտի դերն ու նշանակությունը Արցախի տնտեսական կյանքում։ Նրա խոսքով՝ ոլորտում զբաղվածությունը կազմում է շուրջ 500 աշխատակից՝ 300.000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։
Պետնախարարն անդրադարձել է ավելի վաղ Արցախում մեկնարկած և ներկայումս Հայաստանի Հանրապետությունում առևտրայի բանկերի կողմից որոշ կատեգորիաների ֆիզիկական անձ հաճախորդների անհուսալի և դուրս գրված վարկերի տույժերի և տուգանքների ներման գործընթացին։
Գրիգորի Մարտիրոսյանի առաջարկով՝ տնտեսվարող բանկային և վարկային կազմակերպությունների ներկայացուցիչները ներկայացրել են այս հարցում իրենց կառույցների որդեգրած մոտեցումները, որոնք գլխավորապես հանգում էին անհուսալի վարկառուների կուտակած տույժերի և տուգանքների ներմանը և վարկերի վերակազմավորմանը։
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով


