jkjhkjhkj

09-08-2018 14:02 4336

IMG 2327

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ հայտնեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զոհված կամ հաշմանդամություն ստացած անձանց և նրանց հարազատներին հատուցելու մասին» օրենքում փոփոխությունների մասին։

«Գիտեք, որ ընթացիկ կարգով նախատեսվում էր, որ այդ մեխանիզմի շահառու են համարվում 2017 հունվարի 1-ից հետո տեղի ունեցած դեպքերով զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած անձինք կամ նրանց հարազատները։ Պաշտպանության նախարարության հետ համատեղ քննարկեցինք և պարզեցինք, որ կա հնարավորություն այդ ամսաթիվը երկու տարով հետ տանել։ Ըստ այդմ՝ օրենսդրական կարգավորումը կտարածվի 2015 թ․-ի հունվարի մեկից հետո տեղի ունեցած դեպքերի վրա», – ասաց վարչապետը։

Պաշտպանության նախարարն իր հերթին նշեց, որ նշված գործընթացի շահառուներ կարող են դառնալ 183 զոհվածի ընտանիք և զինհաշմանդամ, այդ թվում՝ 156 ընտանիք և 27 զինհաշմանդամ։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր