jkjhkjhkj

10-08-2018 10:37 2925

IMG 2334

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի գործատուների հանրապետական միության խորհրդի անդամներին՝ Գագիկ Մակարյանի գլխավորությամբ:

Վարչապետը նշել է, որ կարևորում է կառավարության և տարբեր ոլորտների շահերը ներկայացնող միությունների ու հասարակական կազմակերպությունների միջև երկխոսությունը և ավելացրել, որ այն հնարավորություն կտա պարբերաբար քննարկել առկա խնդիրներն ու լսել տեսակետներ՝ դրանց լուծման ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են մեր երկրում բիզնես միջավայրի բարելավմանը, օտարերկրյա ներդրումների խթանմանը, օրենսդրական բարեփոխումների իրականացմանը, աշխատաշուկան համապատասխան կադրերով համալրելուն ուղղված տարբեր հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև հարկային ոլորտի բարեփոխումներին, պետական գնումների համակարգի, շինարարության, քաղաքացիական ավիացիայի ոլորտների զարգացման հնարավորություններին ու հեռանկարներին:

Նշելով նման հանդիպումների պարբերական անցկացման անհրաժեշտությունը՝ վարչապետը կառավարության պատասխանատուներին հանձնարարել է առաջիկայում շարունակել Գործատուների հանրապետական միության խորհրդի անդամների հետ հանդիպումները՝ նշված ոլորտներում առկա խնդիրների լուծմանն ուղղված առաջարկությունները քննարկելու նպատակով:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր