jkjhkjhkj

06-09-2018 12:03 9096

4

 

2018 թվականի հոկտեմբերի 1-ին կամ դրանից հետո ծնված երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը կեռապատկվի,

Ըստ կառավարության ընդունած որոշման, նպաստի չափը գործող 50 հազար դրամից կդառնա 150 հազար դրամ:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հիշեցրեց, որ համաձայն կարգի՝ առաջին և երկրորդ երեխաների ծննդյան դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը կազմում է 50 հազար դրամ, երրորդ կամ չորրորդ երեխայի ծնվելու դեպքում` 1 միլիոն դրամ, հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում` 1,5 մլն դրամ:

«Այս փոփոխությամբ ուզում ենք հստակ հաղորդագրություն հղել մեր հասարակությանը, որ երկրորդ երեխայի ծնունդ իրականում ռազմավարական նշանակություն ունի մեր պետության համար: Միտումները ցույց են տալիս, որ անհանգստանալու տեղիք կա: Ուզում եմ մեր ընտանիքներին կոչ անել, որ երկրորդ երեխայի ծնունդին վերաբերվել որպես պատասխանատու», - նշեց Թանդիլյանը:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր