jkjhkjhkj

06-09-2018 18:09 3776

IMG 2720

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում ուղիղ հեռարձակմամբ ներկայացրեց եկամտային հարկի մասով առաջարկվող փոփոխությունները:

Նա հիշեցրեց, որ ներկայումս գործում է եկամտային հարկի հարկման 3 սանդղակ: Այժմ, ըստ նրա, առաջարկվում է երեքի փոխարեն ձևավորվել երկու սանդղակ:

Այսպես, առաջարկվում է, որ մինչև 250000 դրամ եկամուտ ունեցողները վճարեն 20 տոկոս եկամտային հարկ, իսկ 250000 դրամից ավելի ստացողները՝ 25 տոկոս:

Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ այս պարագայում կունենանք եկամտային հարկի շոշափելի նվազում, ինչն որոշակի դրական էֆեկտ կունենա:

Երկրորդ տարբերակով էլ առաջարկվում է սահմանել 23 տոկոս համահարթ եկամտահարկ, շահութահարկ և դիվիդենտային հարկ. «Այսինքն՝ ունենալ այնպիսի հարկային համակարգ, որ եկամտահարկը բոլոր չափի աշխատավարձերի համար լինի 23 տոկոս»:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր