jkjhkjhkj

11-09-2018 13:54 3669

IMG 2777

 

ՀՀ կենտրոնական բանկը բարելավել է 2018 թվականի գործազրկության մակարդակը` նախորդ 17,1%-ց մինչև ներկայի 16,6% (հին մեթոդաբանությամբ):

Միջնաժամկետ հեռանկարում ԿԲ ակնկալում է գործազրկության մակարդակի 0,2-0,3 տոկոսային կետով տարեկան նվազում` մինչև 16%:

Այդ մասին նշվում է ԿԲ դրամավարկային քաղաքականության 2018 թ. 3-րդ եռամսյակի ծրագրում, որը հրապարակվել է օգոստոսի վերջին, որտեղ 2018 թվականին գործազրկության մակարդակի նվազումը պամանավորված է տնտեսական աճի տեմպերի ակնկալվող 5,6-6,9% սահմաններում, ներդրումների խթանմանը նպատակաուղղված կառավարության քաղաքականությամբ, իրականացվող ենթակառուցվածքային բարեփոխումներով:

Վիճակագրական տվյալների համաձայն, 2016 թվականին Հայաստանում գործազրկության մակարդակը կազմել է 18%` 2015թ. 18,5% դիմաց: 2018թ. I եռամսյակի գործազրկության մակարդակի արդյունքները Վիճակագրական կոմիտեն հրապարակել է հուլիսին` նշելով ինչպես հին, այնպես էլ նոր մեթոդաբանույամբ հաշվարկված տվյալները` 17,6% (2017թ. I եռամսյակի 19% դիմաց); նորով` 20,6% (2017թ. I եռամսյակի 21,8% դիմաց), ընդ որում, կին գործազուրկները կազմել են 19,8%, իսկ տղամարդիկ` 21,2%: Հաշվարկի նոր մեթոդաբանությունը հաշվի չի առնում տնային տնտեսությունում զբաղվածներին:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր