jkjhkjhkj

12-09-2018 11:51 2650

IMG 2784

 

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը ընդունել է Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման սկզբում նախարարը ընդհանուր գծերով ներկայացրել է Հայաստանի ագրարային քաղաքականության առաջնահերթությունները:

Արթուր Խաչատրյանը մասնավորապես անդրադարձ է կատարել գյուղի և

գյուղատնտեսության համաչափ զարգացման անհրաժեշտության, հողերի խոշորացման, չօգտագործվող հողատարածքների նվազեցման, գյուղատնտեսական արժեշղթաների զարգացման, արտահանման շուկաների դիվերսիֆիկացման, գյուղտեխնիկայի թարմացման, ինտենսիվ գյուղատնտեսության զարգացման, նոր մշակաբույսերի և տեխնոլոգիաների ներդրման, խորհրդատվական համակարգի բարեփոխման և այլ հարցերի, ինչպես նաև դրանց լուծման ուղղությամբ նախարարության կողմից ձեռնարկվող քայլերին և նոր ծրագրերին։

Նախարարն այդ թվում շեշտադրել է սուբսիդավորման քաղաքականությունում նոր մոտեցումների կիրառումը։

Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի արևմտյան տարածաշրջանի նախագահ Նորա Հովսեփյանը, շնորհակալություն հայտնելով նախարարին ջերմ ընդունելության համար, նշել է, որ Կալիֆորնիան գյուղատնտեսական նահանգ է՝ հույս հայտնելով, որ առաջիկայում ԱՄՆ կատարելիք այցի ընթացքում նախարար Խաչատրյանը հնարավորություն կունենա անձամբ ծանոթանալ ագրարային ոլորտի տեղի մասնագետների հետ և համագործակցության զարգացման հարցեր քննարկել։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր