jkjhkjhkj

14-09-2018 13:19 14428

IMG 2810

 

Կառավարությունն հաստատեց նախագիծը, որով երկրորդ երեխայի ծննդյան միանվագ գումարը եռապատկվեց՝ 50 հազար դրամից դառնալով 150 հազար դրամ։

Փոփոխություններ են նախատեսվում նաև մեկից ավելի երեխայի ծննդյան դեպքում միանվագ գումարի չափում։

Նախագիծը ներկայացնող աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հիշեցրեց, որ գործող կարգի համաձայն՝ երկրորդ երեխայի ծննդյան միանվագ գումարը 50 հազար դրամ է, այժմ առաջարկում են այն եռապատկել՝ դարձնելով 150 հազար դրամ։

Նախարարի խոսքով՝ երկրորդ երեխայի ծնունդը պետության համար ռազմավարական նշանակություն ունի։ Թանդիլյանը հիշեցրեց, որ նախորդ նիստին քննարկման ժամանակ առաջարկ հնչեց, որպեսզի մեկից ավելի երեխայի ծննդյան դեպքում այլ կարգավորումներ լինեն, այդ առաջարկը ներառել են, և մեկից ավելի երեխայի ծննդյան դեպքում յուրաքանչյուր երեխայի համար միանվագ չափը կսահմանվի յուրաքանչյուր երեխայի կարգաթվին համարժեք գումարով։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր