jkjhkjhkj

19-09-2018 11:07 1819

IMG 2918

 

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) պատվիրակությանը՝ ՎԶԵԲ Կլիմայի փոփոխության և էներգախնայողության թիմի ղեկավարի տեղակալ Նայջել Յոլանտսի գլխավորությամբ։

Ինչպես տեղեկացրել է նախարարության մամուլի ծառայությունը, Նայջել Յոլանտսը Հայաստանի Հանրապետությունում Կանաչ Կլիմայի Հիմնադրամի ազգային լիազոր մարմնի ղեկավարին՝ բնապահպանության նախարարին է ներկայացրել հիմնադրամին ներկայացվելիք ՎԶԵԲ-ի <<Կանաչ քաղաքներ>> ծրագրային հայտի մշակման գործընթացը։ Ծրագիրը նախատեսվում է իրականացնել տարածաշրջանի 9 երկրում, ինչի համար ակնկալվում է ստանալ 228 մլն դոլար: Հայաստանն այդ երկրների թվում բացառիկ է, քանի որ ծրագրում ընդգրկված է երկու քաղաք՝ Երևանը և Գյումրին, իսկ մյուսներում ծրագիր կիրականացվի մեկական քաղաքներում։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր