jkjhkjhkj

27-09-2018 11:50 1542

IMG 3069

 

Նյու Յորքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել էլեկտրաէներգիայի արտադրությամբ զբաղվող «Կոնտուր Գլոբալ» միջազգային ընկերության գործադիր տնօրեն Ժոզեֆ Բրանդտի հետ:

Ըստ ՀՀ կառավարության մամուլի ծառայության, զրուցակիցները քննարկել են Հայաստանում գործունեություն ծավալող «Կոնտուր գլոբալ հիդրո կասկադ» ընկերության գրասենյակի գործունեության արդյունքները և մեր երկրում մինչև այժմ ամերիկյան ամենախոշոր ներդրումն իրականացրած «Կոնտուր Գլոբալ»-ի ներդրումային աշխատանքները: Կողմերը կարևորել են երկկողմ արդյունավետ համագործակցությունը և առաջիկայում նախատեսված ծրագրերի իրականացումը:

Որոտանի կասկադի հիդրոէլեկտրակայանների մասնաբաժինը Հայաստանի էներգետիկ համակարգի կողմից արտադրված էլեկտրաէներգիայի ծավալներում կազմում է մոտ 15%: Այն էլեկտրաէներգիայով է ապահովում է 250 հազար բնակարանների և մասնավոր տնտեսությունների:

Վեց տարիների ընթացքում ընկերութունը պարտավորվել է 50 մլն եվրո ներդնել հիդրոէլեկտրակայանների արդիականացման նախագծին, բարելավելու համար կայանների շահագործման անվտանգությունը, հուսալիությունը և արդյունավետությունը:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր