
Առաջին անգամ հայաստանյան ֆինանսական շուկայում ԱՐԱՐԱԲԱՆԿԸ կազմակերպել է բաց դռների օր հիփոթեքային շուկայի մասնակիցների համար: Միջոցառումը` «Հիփոթեքային երեկոն», տեղի է ունեցել ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ «Զարգացում» մասնաճյուղում, հիփոթեքով հետաքրքրված անձանց, կառուցապատողների ու անշարժ գույքի գործակալների և գնահատող ընկերությունների մասնակցությամբ:
ԱՐԱՐԱԲԱՆԿ-ի վարչության նախագահ, գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը նշեց, որ «Հիփոթեքային երեկոն» միավորեց շուկայի մասնակիցներին` կառուցապատողներին, միջնորդ կազմակերպություններին, նաև ձեռքբերողներին:
«Բանկն ունի ամբողջ գործիքակազմը հիփոթեքային ֆինանսավորման համար: Մենք իրականացնում ենք ֆինանսավորում ինչպես կառուցապատողից` առաջնային շուկայում, այնպես էլ երկրորդային շուկայից և վարկավորում ենք վերանորոգման աշխատանքները»,- հայտեց Օսիպյանը:
ԱՐԱՐԱԲԱՆԿ-ի հիփոթեքային նոր պրոդուկտներից նշվեցին ֆիզիկական անձանց առանձնատների կառուցապատման, բիզնես տարածքների ձեռքբերման համար վարկատեսակները և արդեն իսկ մեծ պահանջարկ վայելող արտոնյալ ժամկետով վարկը: Բանկը նաեւ հնարավորություն է տալիս հիփոթեքային վարկի ժամկետի ընթացքում նույն պայմաններով օգտվել այլ սպառողական պրոդուկտներից:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



