Հարավկովկասյան երկաթուղում գրանցվել է ուղևորների թվի և բեռնափոխադրումների ծավալների աճ
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն հոկտեմբերի 5-ին կայացած Տխորհրդակցության ընթացքում ամփոփեց 2018 թվականի հունվար-սեպտեմբերի աշխատանքի արդյունքները: Ինչպես նշեց տնօրենը, հաշվետու շրջանում պահպանվեց փոխադրումների աճի դրական դինամիկան: Այս մասին տեղեկացնում են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հասարակայնության հետ կապերի բաժնից:
Վիճակագրական տվյալների համաձայն, 9 ամիսների ընթացքում երկաթուղով փոխադրվել է 2 մլն 155 հազար տոննա բեռ, ինչը 9,4%-ով գերազանցում է նախատեսվող և 9%-ով անցած տարվա ցուցանիշը: Նետտո բեռնաշրջանառությունը 2017 թվականի հետ համեմատ աճել է 6,6%-ով, իսկ բեռնումը՝ 16%-ով:
Երկաթուղային ճանապարհով արտահանումն ավելացել է 56 հազար տոննայով կամ 23%-ով, իսկ բեռնափոխադրումները տեղական հաղորդակցությունում՝ 14,2%-ով:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով


