jkjhkjhkj

18-10-2018 12:30 2253

f5a69a3

 

Կառավարությունը բավարարեց «ՅՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՔԼՈԶՐՍ» ՍՊԸ-ի հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար: Տնտեսական զարգացման և ներդրումների նորանշանակ նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են ալյումինե կափարիչների արտադրության մեջ, որն օգտագործվում է հիմնականում խմելու ջրի և հանքային ջրի արտադրության մեջ։

«Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։ Ընկերությունը գործում է 6-7 ամիս, տեղակայված է Կոտայքի մարզում: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 2,8 մլրդ դրամի ներդրում: Նախատեսվում է, որ կստեղծվի 27 աշխատատեղ՝ միջինը 245 հազար դրամ աշխատավարձով», - ասել է նախարարի պաշտոնակատարը:

Ըստ նրա, ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի մոտ 1,7 մլրդ դրամ, որից 750 մլն դրամի արտադրանքը կիրացվի Հայաստանում, 480 մլն դրամի արտադրանքը կարտահանվի ՌԴ, իսկ մնացածը՝ Վրաստան: Մաքսատուրքից ազատման գումարը կկազմի մոտ 37 մլն դրամ:

Արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և որպես հետևանք նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր