
ՀՀ Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը այսօրվա ԱԺ արտահերթ նիստի իր ելույթում նշեց, որ վարկերի տոկոսադրույքները աննախադեպ իջեցվելու են, այժմ հիփոթեքային ծրագրերում գործում են այնպիսի ցածր տոկոսադրույքներ եւ իրականացվում են այնպիսի ծրագրեր (խոսքը հիփոթեքային վարկով, եկամտահարկի հետ ստացման վարկատեսակի արտոնությունների մասին է), որ փաստացի զրո տոկոսով է տրամադրվում քաղաքացիներին եւ հավելեց՝ բանկային համակարգը քայլ առ քայլ մոտենում նրան, որպեսզի քաղաքացիներին ավելի հասանելի եւ մատչելի լինի վարկերից օգտվելը՝ պետք է ամեն ինչ անել մարդկանց աշխատանքով ապահովվելու, որպեսզի այդ ծրագրերից օգտվելը ավելի լայն շերտերին հասանելի լինի:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով



