jkjhkjhkj

12-12-2018 12:02 1023

armenian textiles finagent

 

Բիզնես Արմենիան հրապարակել է տեքստիլ ոլորտի ներդրումային գրավչություններն ու արտադրական ներուժը ներկայացնող մարքեթինգային փաթեթը, որը ներառում է նաև ոլորտի ցուցանիշերը։

Բիզնես Արմենիայի հետազոտության մասնագետների տվյալով, վերջին 2 տարում Հայաստանում 35-43 տոկոսով աճել է տեքստիլի, հագուստի և կաշվե արտադրանքի արտահանման ծավալը, 40 տոկոսից ավելին արտահանվում է Եվրամիության երկրներ։ Ոլորտի ընկերությունները զանգվածային սպառման արտադրատեսակներից բացի, տեղական ու արտերկրյա դիստրիբյուտորներին են մատակարարում նաև դիզայներական նմուշներ։

Ոլորտում ներդրումները խթանելու նպատակով կառավարությունը մի շարք աջակցության ծրագրեր է իրականացնում, որի շնորհիվ, Հայաստանը եվրոպական, իրանական, ասիական երկրների ներդրողների համար գրավիչ հարթակ է՝ այստեղ արտադրություն հիմնելու և զրոյական մաքսատուրքով ԵԱՏՄ 180 միլիոնանոց շուկա դուրս գալու համար։

Հրապարակվել է նաև միջազգային ներդրողներին ուղղված տեղեկատվական տեսանյութ, որը ներկայացնում է տեքստիլ ոլորտի ներդրումային գրավչությունները.

 

Մարքեթինգային փաթեթն ուղղված է միջազգային ներդրողներին, ներկայացվում է «Select Armenia» («Ընտրի՛ր Հայաստանը») բրենդավորմամբ և «Քայլ արա՛, ընտրի՛ր Հայաստանը» կարգախոսով։

Կարդացեք նաև՝

«ՔԱՅԼ ԱՐԱ՛, ԸՆՏՐԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ». ԷՆԵՐԳԵՏԻԿԱ

«ՔԱՅԼ ԱՐԱ՛, ԸՆՏՐԻ՛Ր ՀԱՅԱՍՏԱՆԸ». ԴԵՂԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ

«ՔԱՅԼ ԱՐԱ՛, ԸՆՏՐԻ՛Ր ՀԱՅԱՍՏԱՆԸ» ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈԻՆ

«ՔԱՅԼ ԱՐԱ՛, ԸՆՏՐԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ». ՈՍԿԵՐՉՈՒԹՅՈԻՆ

 

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր