05-04-2019 13:01 1268

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Սասունցի Դավիթ» երկաթուղային կայարան, շրջել է կայարանի թանգարանում։ Ավելի ուշ ՀՀ վարչապետը Երևան-Գյումրի նոր արագընթաց գնացքով մեկնել է Գյումրի:

Նոր էլեկտրոգնացքը կաշխատի ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին՝ էքսպրես ռեժիմով․ տևողությունը կազմում է 2 ժամ 10 ր։

Նիկոլ Փաշինյանի Գյումրի այցը ուղղված է տուրիզմի խթանման նպատակով ենթակառուցվածքներն ուսումնասիրելուն: Նա այցելելու է «Շիրակ» օդանավակայան, Գյումրու քաղաքային ավտոկայան, ավտոկայանին հարակից տնակային թաղամաս, լինելու է նաև «Չերքեզի ձոր» կոչվող ձկան արտադրամասում:

 

Կարդացեք նաև` ԻՎԱՆ ՏԵԼԵԳԻՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑԱՎ ՀԿԵ-Ի ԵՐԵՒԱՆ-ԳՅՈՒՄՐԻ ՆՈՐԱԳՈՒՅՆ ԱՐԱԳԸՆԹԱՑ ԳՆԱՑՔԻ ՄԵԿՆԱՐԿԻ ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր