
Աշխարհում գործազուրկների թիվը 2017 թվականի դրությամբ կազմել Է 201 մլն՝ նախորդ տարվա համեմատությամբ ավելանալով 3,4 միլիոնով:
Ըստ Աշխատանքի միջազգային կազմակերպության «Զբաղվածությունն աշխարհում և սոցիալական հեռանկարները 2017» զեկույցի` հիմնական պատճառն այն է, որ չեն բավականացնում ներդրումները: Ֆիրմաները ներդրումներ չեն անում իրենց աշխատակիցների համար, ակտիվությունը դանդաղում է: Եվ դա ընդհանուր առմամբ ազդում է զբաղվածության մակարդակի վրա՝ վատացնելով այն:
Զեկույցում նշվում է զբաղվածության աճը փոքր ու միջին բիզնեսի ձեռնարկություններում: 2003-2016 թվականներն ընդգրկող ժամանակաշրջանում կրկնակի ավելացել է նման ձեռնարկությունների մշտական աշխատակիցների թվաքանակը: Սակայն այդ միտումը կանգ Է առել վերջին երկու տարիներին:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



