jkjhkjhkj

04-10-2017 10:05 4433

ED

 

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) 2018 թվականին Ռուսաստանում գործող իր 7 ներկայացուցչությունից 5-ը կփակի: Այս մասին հայտնել է Արևելյան Եվրոպայի և Կովկասի երկրներում ՎԶԵԲ ավագ խորհրդական Անտոն Ուսովը:

«Քանի որ 2014 թվականի ամռանից բանկը Ռուսաստանում ակտիվ ներդրումներ չի իրականացնում, ապա որոշում է կայացվել, որ պետք է մի շարք գրասենյակներ փակել»,- ասել է նա:

Մասնավորապես, ըստ նրա, 2018թ-ին փակվեն ՎԶԵԲ-ի՝ Եկատերինբուրգում, Ռոստովում, Վլադիվոստոկում և Սամարայում գործող գրասենյակները:

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր