jkjhkjhkj

28-09-2017 12:17 4309

mmm

 

Սեպտեմբերի 27-28-ը Երևանում անցկացվել է Մաքսային միության անդամ երկրների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 24-րդ նիստը, որին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի մաքսային ծառայությունների, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվիրակությունները:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը բարձր է գնահատել գործընկեր պետությունների մաքսային ծառայությունների համագործակցության խորացման և արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերը. «Մաքսային ծառայությունների համատեղ ջանքերով կարող ենք հասնել ազգային տնտեսությունների մրցունակության բարձրացմանն ու պայմաններ ստեղծել կայուն զարգացման համար՝ հանուն անդամ երկրների բնակչության բարեկեցության», - նշել է նա:

Վարդան Հարությունյանը կարևորել է ԵԱՏՄ անդամ երկրների մաքսային ծառայությունների միջև ձևավորված փոխըմբռնման ու համագործակցության բարձր մակարդակը, ինչը թույլ է տալիս ավելի օպերատիվ արձագանքել և արդյունավետ ու փոխընդունելի լուծում տալ ծագող խնդիրներին

Խորհուրդը քննարկել է ԵԱՏՄ անդամ երկրների մաքսային ծառայությունների առաջարկներն ու նախագծերը, հստակեցրել գործունեության առանձին ուղղությունները, ամփոփել նախորդ նիստի որոշումների իրականացման ընթացքը և նախանշել 2018 թվականի անելիքները:

Մասնավորապես քննարկվել են ներմուծվող ապրանքների՝ մինչև մաքսային հայտարարագիր ներկայացնելը բացթողման դեպքում մաքսային ապահովումների վճարի հստակեցման, մաքսային մարմինների կողմից տեխնիկական կանոնակարգման ոլորտում փորձի արդյունավետության և միասնական մեխանիզմների ներդրման հարցերը: Անդրադարձ է եղել նաև ԵԱՏՄ սահմաններին իրավիճակի վերաբերյալ օպերատիվ տվյալների պարբերական փոխանակման, արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկում /ԱՏԳԱԱ/ ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշումներում հերթական փոփոխությունների, ԵԱՏՄ միասնական մաքսային տարածքով տարանցիկ փոխադրվող բեռների նկատմամբ մաքսային մարմինների կողմից իրականացվող գործառույթների հետ կապված խնդիրներին:

Նիստում որոշում է ընդունվել Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի հերթական՝ 25-րդ նիստն անցկացնել Ղրղզստանի Հանրապետությունում:

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր