jkjhkjhkj

08-02-2018 12:52 4114

Yandexuber

 

«Яндекс.Такси»-ն և Uber-ն ավարտել են Ռուսաստանում և հարևան երկրներում միավորվելու վերաբերյալ գործարքը, հայտնում է «Интерфакс»-ը հղում անելով «Яндекс»-ի հաղորդագրությանը:

Գործարքի ավարտի պահին Uber-ը և «Яндекс.Такси»-ն նոր ընկերությունում ներդրել են 225 մլն և 100 մլն դոլար, համապատասխանաբար: Հաշվի առնելով ներդրումները՝ ընկերության հաշվեկշռին այս պահին կա 400 մլն դոլար», - հայտնել են «Яндекс»-ից:

Համատեղ բիզնեսը գնահատվում է ավելի քան 3.8 մլրդ դոլար:

Միավորվող ընկերությունը կաշխատի Ռուսաստանում, Ադրբեջանում, Հայաստանում, Բելառուսում, Վրաստանում և Ղազախստանում: Դրա կազմի մեջմտնում է նաև վերոնշյալ երկրներում գործող UberEATS ծառայությունը:

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր