jkjhkjhkj

08-02-2018 15:20 7650

Rostelecom Main

 

«Ռոստելեկոմը» դիտարկում է Հայաստանում իր «դուստր» ձեռնարկության՝ GNC-Alfa ֆիքսված կապի օպերատորի, վաճառքի հնարավորությունը: Այդ մասին լրագրողներին ասել է «Ռոստելեկոմի» ղեկավար Միխայիլ Օսեևսկին, փոխանցում է ТАСС-ը:

«Մենք այդ մասին մտածում ենք, թե որքանով կոմպլեմենտար է մեզ համար այդ բիզնեսը: Օրենսդրությունը տարբեր է, ապրանքը ևս, դրա համար մենք մտածում ենք, թե ինչպես լավագույնս կազմակերպենք մեր աշխատանքը: Գուցե և վաճառքի միջոցով», - ասել է Օսեևսկին:

Rostelecom-ը 2012 թվականին ձեռք է բերել GNC-Alfa-ի 75 տոկոս մինուս 1 բաժնեմասը՝ 22,5 մլն դոլարով: Ներկայումս այն «Ռոստելեկոմի» վերահսկողության տակ գտնվող միակ օտարերկրյա օպերատորն է:

Նշենք, որ GNC-Alfa ընկերության տնօրենների խորհրդի նախագահը 2008-ից մինչև 2016 թվականը Վահան Մարտիրոսյանն էր: 2016 թ. սեպտեմբերին նա նշանակվել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար:

Նյութի աղբյուրը՝ FreeNews.am

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր