14-02-2018 10:22
3708

Qiwi վճարային ծառայության աշխատանքում խափանում է տեղի ունեցել, հայտնում է Qiwi Russia-ը «Վկոնտակտե» սոցցանցի իր էջում:
Պատճառների մասին դեռ պաշտոնապես չի հաղորդվում:
Ինչպես տեղեկացնում է TJournal- ը հղում անելով ընկերության աղբյուրին, Qiwi-ի փոստին ստացվել է ավելի քան 500 գրավոր բողոք, ևս ավելի քան հազար մարդ հեռախոսազանգով հայտնել է խնդրի մասին: Նրանք բողոքել են, որ Qiwi-ի միջոցով չեն կարողանում ակտիվացնել և վճարել ծառայությունների համար:
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am



